Թեմա. Հավասարություն
Ողջույն: Դասի ընթացքում մենք փորձեցինք տեսնել, թե ինչ կապ կա հավասարության ու արդարության միջև: Կարո՞ք եք բերել օրինակներ, երբ հավասարության ապահովումը եղել է անարդար:

Լուիզա Գրիգորյան

16:43 - 23 Nov 2017

Երկու մարդ գողություն են կատարում,նրանցից մեկին դատապարտում են, իսկ մյուսին ոչ:

Օրենքի առաջ հավասար են բոլորը,ինչը այստեղ չի գործում,տեղի է ունենում անարդարություն:

Սուսաննա Վարդանյան

19:55 - 23 Nov 2017

Երկու ուսանող սովորում են նույն համալսարանում, մեկը սովորում է գերազանց, բայց չկա անվճար տեղ, իսկ մյուսը սովորում է հազիվ, ամենացածր գնահատականներով, բայց երկուսն էլ վճարում են նույնքան ուսման վարձ:

Հայաստան Գրիգորյան

Հեղինակ

00:29 - 25 Nov 2017

Երկու մարդ գողություն են կատարում,նրանցից մեկին դատապարտում են, իսկ մյուսին ոչ:

Օրենքի առաջ հավասար են բոլորը,ինչը այստեղ չի գործում,տեղի է ունենում անարդարություն:


Լուիզա ջա՛ն, այստեղ արի՛ մի փոքր ճշտենք: Քո օրինակում անարդարությունն առաջանում է հենց այն պատճառով, որ հավասարության սկզբունքն է խախտվել, ոչ թե հավասարությունն է բերել անարդարության: Խոսքն այն մասին է, որ լինում են դեպքեր, երբ մենք հավասար մոտեցում ենք կիրառում, բայց ստացվում է, որ դա անարդար է: Այսինքն՝ օրինակ, երկու գողերին էլ դատապարտեին, բայց անարդար լիներ: Փորձի՛ր գտնել օրինակ, երբ հենց հավասարությունն է անարդարության պատճառը:

Հայաստան Գրիգորյան

Հեղինակ

00:34 - 25 Nov 2017

Երկու ուսանող սովորում են նույն համալսարանում, մեկը սովորում է գերազանց, բայց չկա անվճար տեղ, իսկ մյուսը սովորում է հազիվ, ամենացածր գնահատականներով, բայց երկուսն էլ վճարում են նույնքան ուսման վարձ:

Բարի գալուստ, Սուսաննա՛: Լավ օրինակ էր: Շնորհակալություն: 


Լուսինե Խաչատրյան

16:14 - 01 Dec 2017

Բարի օր։

   Երկու եղբայր  հավասար կատարել էին մայրիկի տված հանձնարարությունը։Երբ նրանք վերջացրին իրենց գործը, մայրը միայն գովեց երեխաներից մեկին։

   Ինչը այս դեպքում անարդար է և չի գործում հավասարության սկզբունքը։

Հայաստան Գրիգորյան

Հեղինակ

00:19 - 02 Dec 2017

Բարի օր։

   Երկու եղբայր  հավասար կատարել էին մայրիկի տված հանձնարարությունը։Երբ նրանք վերջացրին իրենց գործը, մայրը միայն գովեց երեխաներից մեկին։

   Ինչը այս դեպքում անարդար է և չի գործում հավասարության սկզբունքը։


Բարի օր, Լուսինե՛ ջան: Քո օրինակում մայրը անհավասար մոտեցում դրսևորեց: Այսինքն՝ անարդարությունը բխեց անհավասարությունից: Ես ուզում էի, որ օրինակները ցույց տան, որ հավասարությունն ինքը կարող է լինել անարդար: Որպեսզի անարդարությունը բխի հավասարությունից, արի՛ մի քիչ փոխենք օրինակդ. երկու եղբայրներից մեկը կատարել էր հանձնարարությունը, մյուսը՝ ոչ, բայց մայրիկը, հավասար մոտեցում դրսևորեց, ու գովաց երկուսին էլ: Դա հավասար էր, բայց արդար չէր, քանզի գովեստի արժանի էր միայն մեկը: