Թեմա. Հարուստ եւ աղքատ երկրներ
Դե, սկսենք Անձնական ֆինանսների մասին մեր դասերը ՀՆԱ-ով. ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որ երկրի ՀՆԱ-ն որքան է։ Իսկ տեսե՞լ ես, թե որերորդ տեղում է մեր երկիրը այդ ցուցանիշով։ Ուսումնասիրի'ր նաեւ Աշխարհի երջանկության հաշվետվությունը (http://worldhappiness.report/ed/2018/ աջ մասում ներկայացված են հաշվետվության բաժինները) եւ կիսվի'ր հետաքրքիր տվյալներով. ո՞ր երկրի դիրքը քեզ զարմացրեց։ Եվ վերջում մի համեմատաբար բարդ, բայց շատ հետաքրքիր առաջադրանք. ինչպե՞ս ազդեցին 2018 թվականի ապրիլ-հունիս ամսվա իրադարձությունները մեր երկրի վարկանիշների վրա։ Եթե գտնես նաեւ այս հարցի պատասխանը, ես քեզ պաշտոնապես կհամարեմ վերլուծական շնորհքով օժտված աշակերտ :)