Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսում ենք նոր դասընթաց՝ «Կյանքի համընդհանուր հմտություններ»: Այն կկարողանաս գտնել թե՛
Բուն TV-ի կայքում, թե՛ Բունուսում:
Ստեղծագործականություն ու նախաձեռնողականություն, վերբալ ու ոչ վերբալ հաղորդակցություն, ֆինանսական գրագիտություն ու խնդիրների լուծում։ Դու ո՞ր հմտությունն ես ուզում զարգացնել։
Նոյեմբերի 1-ից Սեյվ դը չիլդրեն Հայաստանը (
Save the Children Armenia Country Office) և Բուն TV-ն համատեղ սկսում են նոր առցանց դասախոսությունների շարք «Կյանքի համընդհանուր հմտություններ» խորագրով, որտեղ ներգրավված կլինեն տարբեր
ոլորտների լավագույն մասնագետներն ու փորձագետները։
Սիրելի պատանիներ ու երիտասարդներ, եթե ցանկանում եք բացահայտել՝ ինչ հիմնարար հմտություններ ձեզ կդարձնեն ավելի #մրցՈւնակ Հայաստանում ու աշխարհում, դիտեք մեր տեսանյութերը յուրաքանչյուր ուրբաթ։
—————————
Հաղորդաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: