«Հասարակագիտություն» առարկայի քննություն

26 Dec 2017

Ողջույն:

Ավարտվեց «Հասարակագիտություն» առարկայի առաջին կիսամյակը, և քեզ քննություն է սպասում: Այս ուղեցույցը պատկերավոր կերպով կօգնի քեզ պատկերացնել քննության կարգը:

Քննությանը մասնակցելու համար պիտի այցելես դասընթացի էջը, որի ներքևում՝ քննարկման բաժնի անմիջապես ներքևում, կտեսնես հետևյալ պատկերը.

 

Քննությանը մասնակցելու համար պիտի պարզապես սեղմես հղմանը և, ծանոթանալով թեստի պայմաններին, սկսես թեստը: Թեստը հանձնելու համար դու կունենաս 30 րոպե: Թեստը կազմված է 12 հարցից, որոնց միավորային արժեքը 20 միավոր է կազմում: Հարցերը երեք տեսակի են լինում՝ 1, 2 և 3 միավոր արժողությամբ: 1 միավոր արժողությամբ հարցերը առավել պարզ են. դու պիտի պարզապես կռահես՝ ճ՞իշտ է պնդումը, թե՞ սխալ: 2 միավոր արժողությամբ հարցերն ավելի բարդ են: Ընտրելով չորս հնարավոր տարբերակներից մեկը՝ դու պիտի կռահես, թե ինչ բառ է պակասում բաց թողնված հատվածում: 3 միավոր արժողությամբ հարցերը ևս կունենան պատասխանի չորս տարբերակ, սակայն, ավելի մեծ ուշադրություն կպահանջեն քեզնից:

Հարցերը պատահականության սկզբունքով ընտրվելու են մեր հարցադարանից: Միջինում ամեն հարցին պատասխանելու համար դու կունենաս 2,5 րոպե: Դա ավելին քան բավարար է լավ մտածելու համար, սակայն թույլ չի տա քեզ հասցնել տեսանյութերում գտնել պատասխանները, այնպես որ լա՛վ պատրաստվիր, և հաջողություն ենք մաղթում քեզ: 

Վերջին նորությունները

Կայքից օգտվելու ուղեցույց
Կյանքի համընդհանուր հմտություններ դասընթացի մեկնարկ
«Ջուրը բոլորինն է հավասար» մանրապատում
«Ձուկ գողացողը ձի էլ կգողանա» մանրապատում
«Ոսկու գինը» մանրապատում
«Հիպոկրատի երդումը կամ գումարի շորթումը» մանրապատում
Փորձ, թե՝ փորձանք
«Ուրիշի տեղը» մանրապատում