Ներկայացնում ենք մեր գործընկերների մանրապատումների շարքի երկրորդ թողարկումը։ Եվ թեև ՀՀ կառավարությունը թույլատրել է տվյալ ձկնատեսակի որսը, վստահ ենք՝ կհասկանաս, թե օրինակն ինչին է վերաբերում։
Շարքի մասին՝
Կոռուպցիան Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման ամենակարևոր խոչընդոտներից մեկն է ՝ սպառնալիքներ ստեղծելով երկրի ներքին կայունության և անվտանգության համար: 2018-ին Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկիրը քայլում է հսկայական փոփոխությունների միջով, բայց եթե ուզում ենք երկարատև փոփոխությունների հասնել, ապա մենք պետք է շատ լուրջ ներդրումներ կատարենք կրթության մեջ: Ցավոք, մենք դեռ հսկայական բացեր և անելիքներ ունենք քաղաքացիական կրթության ոլորտում: Հասարակագիտության միջին և ավագ դպրոցների դասագրքերում առկա են բազմաթիվ թերություններ և բացեր: Օրինակ ՝ կոռուպցիայի վերաբերյալ բաժինը բաղկացած է 2 էջից և ունի ապակողմնորոշիչ վերնագիր ՝ «կոռուպցիա և թրաֆիքինգ»: Երիտասարդների շրջանում անցկացրած դասընթացներից հետո Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պարզեց, որ նրանք ունեն քաղաքացիական գիտելիքների լուրջ պակաս, ինչը կարևոր է ներգրավված և պահանջատեր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար: Այս ծրագրի շրջանակում ԹԻԱԿ-ն ստեղծել է կարճ անիմացիոն մանրապատումներ Քաղաքացիական կրթության կարևոր թեմաների վերաբերյալ `ըստ ՀՀ կրթության չափանիշների և պահանջների: Մանրապատումները նպատակ ունեն բարձրացնել իրազեկվածության մակարդակը երիտասարդների շրջանում Տեսանյութերը նախատեսված է ցուցադրել երիտասարդների շրջանում, հիմնական և ավագ դպրոցի աշակերտներին, տարածել սոցիալական մեդիայի միջոցով, ֆիլմերը ֆիլմերը կարող են հանդիսանալ որպես լրացուցիչ նյութ հասարակագիտություն առարկայի։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մարզային հանդիպում-քննարկում աշակերտների հետ։
Տեսանյութերի պատրաստումը հնարավոր է դարձել Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտի աջակցությամբ: