27 Sep 2017
Հայաստան Գրիգորյան, Լիլիա Խաչատրյան
71 դաս
Դասընթացը պատրաստվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցությամբ։ Դասընթացի բովանդակությունը արտացոլում է հեղինակների տեսակետները։ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցությունը չի կարող դիտարկվել որպես դասընթացի բովանդակության հաստատում։
Այս տեսադասի շնորհիվ սովորողը կկարողանա հասկանալ, թե ինչ է սոցիալական ազատությունը, թվարկել ու մեկնաբանել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, հասկանալ ազատության սահմանափակման անհրաժեշտությունը, տարբերակել ազատության դրսևորումներն ու սահմանափակումները:
Այս դասի միջոցով սովորողը կիմանա, թե ինչ է պատասխանատվությունը, կհասկանա ազատության, անհրաժեշտության և պատասխանատվության փոխկապակցվածությունը, կհասկանա, թե ինչու է պատասխանատվությունը կարևոր հասարակական հարաբերություններում:
Այս դասի օգնությամբ սովորողը կկարողանա թվարկել ու բացատրել պատասխանատվության աղբյուրներն ու տեսակները, կհասկանա պատասխանատու լինելու օգուտներն ու վնասները, կտարբերակի սեփական կամքով մեզ վրա վերցրած և ուրիշների կողմից մեզ վրա դրվող պատասխանատվությունը, կարժևորի պատասխանատվության դերը հասարակության մեջ և սեփական կյանքում։
Նախորդ դասին ծանոթացար պատասխանատվությանը: Այսօր միասին պատասխանատվությունը կդիտարկենք ֆինանսական համատեքստում:
Այս տեսադասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է հավասարությունը, կծանոթանա հավասարության՝ որպես արժեքի զարգացման պատմությանը, կկարողանա թվարկել և մեկնաբանել հավասարության տեսակները /իրավահավասարություն, սոցիալական հավասարություն/, կհամեմատի հավասարություն ու արդարություն արժեքները, կկարողանա արժևորել պետության դերը սոցիալական հավասարության ապահովման հարցում:
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է հանդուրժողականությունը, կհասկանա հանդուրժելու, համբերելու ու անտարբեր լինելու տարբերությունը, կհասկանա, թե ինչ է անհանդուրժողականությունը, կկարողանա տարբերել հանդուրժողականության առավել ընդունված ըմբռնումը ժամանակակից փիլիսոփայական ըմբռնումից, կկարևորի հանդուրժողականության դերը ժողովրդավարական հասարակության կայացման գործում
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է հոգատարությունը, կկարողանա թվարկել ու մեկնաբանել հոգատարության տեսակները, կկարևորի հոգատարության դերը հասարակության կյանքում, կգիտակցի հոգատարության սահմանները։
Այս դասի օգնությամբ սովորողը կհասկանա, թե ինչ է վստահությունը, կկարողանա թվարկել ու մեկնաբանել վստահության տեսակները, կկարևորի վստահության դերը հասարակական ու տնտեսական հարաբերություններում, կտեսնի օրինակներ, երբ վստահությունը նպաստել է պետության տնտեսության զարգացմանը։
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է տոկունությունը, կծանոթանա տոկունության ուսումնասիրման պատմությանը, կկարևորի տոկունության դերը գիտատեխնիկական դարաշրջանում, կիմանա, թե որոնք են տոկունությունն իր մեջ զարգացնելու համար անհրաժեշտ քայլերը։
Այս տեսադասի ընթացքում մենք կքննարկենք մարդկային արժեքներից ևս մեկը՝ արդարությունը։ Մենք կքննարկենք, թե ինչ է արդարությունը, որոնք են արդարության իրավական և բարոյական կողմերը, և ինչ են բաշխման, ուղղման և ընթացակարգային արդարությունները։
Այս տեսադասի ընթացքում խոսելու ենք որոշակի իրավիճակներում արդար որոշման ընդունման կամ, որ նույնն է՝ արդարության որոշման մասին։
Այսօր մենք ամփոփելու ենք արժեքների թեման և խոսելու ենք դրանցից վերջինի՝ բարեվարքության մասին։
Այս դասի օգնությամբ սովորողը կհասկանա, թե ինչ է առաջնորդությունը, կծանոթանա առաջնորդ դառնալու վերաբերյալ եղած հիմնական մոտեցումներին, կծանոթանա առաջնորդության հիմանական ոճերին, կհասկանա, թե ինչու մարդիկ ունեն առաջնորդի կարիք, կհասկանա նաև, թե ինչով են տարբերվում առաջնորդն ու ղեկավարը։
Փորձենք բացահայտել, թե ինչ է ուժը և ինչ է իշխանությունը, ինչպես նաև որն է ուժի և իշխանության տարբերությունը։
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է կոռուպցիան, կծանոթանա կոռուպցիայի ծագման պատճառներին, կկարողանա թվարկել ու մեկնաբանել կոռուպցիայի հիմնական տեսակները
Այս դասի օգնությամբ սովորողը կհասկանա, թե որոնք են կոռուպցիայի բացասական հետևանքները հասարակության և պետության համար, կծանոթանա կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներին, կգիտակցի իր սեփական կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
Այս դասը դիտելուց հետո դու կկարողանաս ներկայացնել, թե որ հարաբերություններում են առաջանում մարդու իրավունքների խախտումները և կոնկրետ օրինակի վրա բացատրել, թե որն է իրավունքը և որն է պարտականությունը։
Այսօր սկսում ենք ուսումնասիրել մի նոր թեմա՝ մարդու իրավունքներ։ Այս եզրույթը շատ ես լսել, և այսօր մենք կփորձենք միասին սահմանել իրավունք, մարդու իրավունքներ հասկացությունները և պարզաբանել մարդու իրավունքների տեսական հիմքերը։
Նախորդ դասին մենք ուսումնասիրեցինք մարդու իրավունքներ հասկացությունը և դրա տեսական հիմքերը։ Իսկ որտեղի՞ց, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում և ինչո՞ւ են առաջացել մարդու իրավունքները։ Արդյո՞ք մարդկության պատմության ընթացքում դրանք միշտ եղել են և արդյո՞ք միշտ նույն կերպ են ընկալվել։ Այս հարցերի պատասխաները կփորձենք քեզ հետ միասին գտնել մեր այսօրվա դասի շրջանակներում։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի մարդու իրավունքների պատմությունը:
Անցած դասին մենք խոսեցինք մարդու իրավունքների պատմության և սերունդների մասին։ Առաջիկա մի քանի դասի ընթացքում ես կանդրադառնամ մարդու առանձին իրավունքներին։ Այսպես, այսօր կքննարկենք մարդու քաղաքացիական կամ անձնական և քաղաքական իրավունքները։
Այսօր մենք միասին կսկսենք ուսումնասիրել մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները։ Ինչպես հիշում ես մարդու իրավունքների պատմությունից, մարդկանց ծանր սոցիալական պայմանները, ցածր աշխատավարձը, աշխատանքային ծանր պայմանները ստիպեցին նրան պայքարել հանուն իր տնտեսական և սոցիալական իրավունքների։ Արդյունքում ամրագրվեցին այնպիսի իրավունքներ, ինչպիսին են նվազագույն աշխատավարձի, աշխատանքային պատշաճ պայմանների, սոցիալական ապահովության, առողջության և շատ այլ իրավունքներ, որոնք մենք հերթով կուսումնասիրենք առաջիկա դասերի ընթացքում։
Նախորդ դասի ընթացքում մենք ուսումնասիրեցինք մարդու տնտեսական իրավունքները՝ ծանոթանալով սեփականության, աշխատանքի իրավունքներին։ Այս դասի ընթացքում մենք կանդրադառնանք մարդու սոցիալական իրավունքներին։ Ինչպես տնտեսական իրավունքները, այնպես էլ սոցիալական իրավունքներ կոչված են ապահովելու, որ մարդիկ բավարարեն իրենց հիմնական պահանջները, կարիքները (բնակարան ունենալ, սննդով և ջրով ապահովված լինել, կրթություն ստանալը և այլն)։
Բարև։ Նախորդ դասի ժամանակ մենք անդրադարձանք մարդու սոցիալական իրավունքներին։ Այս դասի ժամանակ մենք կուսումնասիրենք մարդու կրթության, ինչպես նաև մշակութային իրավունքները։
Անցած դասերի ընթացքում մենք ուսումնասիրեցինք մարդու քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները։ Այս դասի ընթացքում մենք կանդրադառնանք երեխաների իրավունքներին։ Երեխա համարվում է 18 տարեկանից ցածր անձը։
Ողջույն: Այս դասի ժամանակ կքննարկենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք նույն մարդու իրավունքներն են, սակայն հաշմանդամությունից ելնելով, ունեն որոշակի առանձնահատկություններ։
Ողջույն: Եվ այսպես մենք ավարտեցինք մարդու իրավունքների մանրակրկիտ ու, հուսով եմ, հետաքրքիր ուսումնասիրությունը: Դու արդեն գիտես, թե ինչ է իրավունքը, ծանոթ ես մարդու անձնական, քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավունքներին, գիտես, թե ինչպես են այդ իրավունքները պաշտպանվում, ապահովվում ու երաշխավորվում:
Այս դասի շնորհիվ սովորողը կիմանա, թե որ հասարակությունը և որ պետությունն են համարավում ժողովրդավարական, կկարողանա թվարկել ու մեկնաբանել ժողովրդավարական հասարակության ու պետության հիմնական հատկանիշները, ժողովրդավարության հիմնական սկզբունքները, կկարողանա վերլուծել ժողովրդավարության առավելություններն ու թերությունները:
Սովորողը պետք է կարողանա բացատրել օրենքի գերակայություն հասկացությունը։ Սովորողը պետք է կարողանա հիմնավորել օրենքի գերակայության կարևորությունը։ Սովորողը պետք է կարողանա բերել օրենքի գերակայության պրակտիկ օրինակներ։
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է քաղաքացիությունը, կկարողանա տարբերակել քաղաքացիություն ձեռք բերելու եղանակները, կտարբերի քաղաքացի, օտարերկրացի, քաղաքացիություն չունեցող անձ, հասկացությունները, կկարողանա բացատրել քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում:
Սովորողը պետք է կարողանա ներկայացնել քվեարկության էությունը որպես որոշումների կայացման միջոց Սովորողը պետք է կարողանա նկարագրել ընտրությունների գործընթացը Սովորողը պետք է կարողանա ներկայացնել ժողովրդավարական ընտրությունը որպես քվեարկության միջոցով որոշումներ կայացնելու ձև:
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է պետությունը, կտարբերի պետություն ու երկիր հասկացությունները, կծանոթանա պետությունների կառավարման ու կառուցվածքի ձևերին, կիմանա, թե ինչու է կարևոր իշխանության տարանջատման սկզբունքը:
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա օրենսդիր իշխանության ձևավորման կարգը, կկարողանա թվարկել ու բացատրել օրենսդիր իշխանության գործառույթները, կծանոթանա օրենսդիր իշխանության կառուցվածքին, կկարողանա վերլուծել օրենսդիր իշխանության կապն իշխանության այլ ճյուղերի հետ:
Այս դասի օգնությամբ սովորողը կծանոթանա գործադիր իշխանությանը, կիմանա, թե ինչպես է գործադիր իշխանությունը ձևավորվում, ինչ կառուցվածք ունի և ինչ հիմնական գործառույթներ է կատարում, կուսումնասիրի ՀՀ գործադիր իշխանության կառուցվածքն ու գործառույթները:
Այս դասի օգնությամբ սովորողը կիմանա, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, կծանոթանա տեղական ինքնակառավարման հնարավոր տեսակներին, կուսումնասիրի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքն ու գործառույթները:
Այսօր մենք միասին կբացահայտենք, թե ինչ է հանրային բարիքը, ինչու է այն կարևոր քաղաքացիների համար, որն է քաղաքացու և պետության դերը հանրային բարիքներ ստեղծելու կամ առաջարկելու գործում։
Այս դասի ընթացքում կխոսենք լուրի մասին, կքննարկենք, թե ինչի համար է կարևոր լրագրությունը և ինչու է ազատ մեդիան ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը:
Այս դասի ընթացքում դու կիմանաս, թե ովքեր են «պահապան շները», ինչ է փաստերի ստուգումը, ինչպես է լրագրությունը ազդում հանրության համախմբան վրա:
Այս դասին քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք հնարավորինս գրագետ օգտվել լրատվությունից ու մեդիայից, որո՞նք են մեդիագրագիտության հիմնական հարցերը, ինպես տեղեկությունները վերլուծել և տարբերել վստահելին ու կասկածելին:
Ողջույն, վերջապես սկսում ենք մեր երրորդ կիսամյակը Այսօրվա տեսադասում դու կսկսեծ ծանոթանալ տնտեսագիտությանը. կիմանաս, թե ինչ է տնտեսությունն ու այն ուսումնասիրող գիտությունը։ Կիմանաս կարիքների ու ցանկությունների մասին, թե ինչպես են դրանք իրագործվում ունեցած եկամտի սահմաններում, և ինչ է սահմանային օգտակարության նվազման օրենքը։ Կսովորես տարբերել կարիքներն ու ցանկությունները։ Կկարողանաս քեզ համար սահմանել ապրանքների եւ ծառայությունների օգտակարության սահմանը։ Եվ իհարկե, կսովորես կարևորել տնտեսապես հիմնավորված ընտրության կայացումը։
Ողջույն, Այսօր դու իմանաս, թե ինչ են համախառն ներքին արդյունքը, գնաճը, դրամավարկային քաղաքականությունը, փոխարժեքը, գործազրկությունը։ Կսովորես հետևել ՀՆԱ-ի, գնաճի, գործազրկության ցուցանիշներին, փոխարժեքի տատանումներին և կարևորել տնտեսական զարգացումներին հետևելը։
Ողջույն, այսօր դու կիմանաս, թե ինչ է անձնական բյուջեն, կսովորես տարբերել եկամուտը ծախսերից և կիմանաս բյուջեի վարման գործիքները։ Նաև կսովորես թվարկել եկամուտների ու ծախսերի տեսակներ, վարել քո անձնական բյուջեն և, իհարկե, կարևորել անձնական բյուջեի կառավարումը։
Ողջույն, այսօր դու կիմանաս, թե ինչի համար եւ ինչպես են խնայում մարդիկ, կհասկանաս, որ մարդիկ խնայում են որոշակի նպատակով եւ առանց նպատակի, կծանոթանաս խնայողությունները պահելու ֆորմալ եւ ոչ ֆորմալ եղանակներին։ Կսովորես թվարկել խնայողությունը պահելու ֆորմալ եւ ոչ ֆորմալ եղանակաները և, իհարկե, նպատակ սահմանել եւ խնայել այդ նպատակի համար։ Կպատկերացնես խնայողությունների կարևորությունը, կձեւավորես խնայելու մշակույթ։
Ողջույն, այսօր դու կիմանաս, թե ինչ է պարտքը, ինչի հետեւանքով է այն ձեւավորվում, որոնք են պարտքի ֆորմալ եւ ոչ ֆորմալ աղբյուրները, պարտապանի եւ պարտատիրոջ իրավունքները եւ պատասխանատվությունները։ Կսովորես թվարկել պարտքերի ֆորմալ եւ ոչ ֆորմալ աղբյուրները և ճիշտ կառավարել պարտքը և կսկսես կարևորել պարտքի դերը։
Ողջույն Այսօր մեր ամենակարևոր դասերից մեկն է։ Դու կիմանա, թե ինչ է կողմնակի ճնշումը, գին-որակ հարաբերակցությունը, կծանոթանաս գովազդի տարբեր տեսակներին եւ դրանց ազդեցության ձեւերին և, ամենակարևորը, կսովորես կայացնել ֆինանսապես ռացիոնալ որոշումներ
Ողջույն, Այսօր դու կիմանաս, թե ինչպես կարող լինել տեղեկացված, կծանոթանաս քո ֆինանսական իրավունքներին: Կիմանաս, որ պետք է կարդալ պայմանագիրը, մինչեւ ստորագրելը, և այն բոլոր քայլերը, որոնք պետք է անել ֆինանսական ոլորտում խնդիրներ, վեճեր ունենալու դեպքում:
Ողջույն, այսօր կիմանաս, թե ինչեր են ֆինանսական զեղծարարությունները եւ խարդախությունները, այն եղանակները, որոնցով կարող են դրանք ի հայտ գալ և կսովորես դրանց դեմ պայքարելու որոշակի եղանակներ։
Այսօր դու կիմանաս հետազոտության գաղափարի ձևավորման և հետազոտական հարցի կառուցման սկզբունքները։
Այսօր դու կիմանաս, թե ինչ է ակադեմիական ազնվությունը, և ինչու են կարևոր հղումները:
Ողջույն, այսօր կիմանաս, թե ինչ է հետազոտության դիզայը, և ինչպես են այն ստեղծում:
Ողջույն, այսօր դու կիմանաս, թե ինչպես է ձևավորվում ընտրանքը:
Ողջույն, այսօր կիմանաս, թե ինչ տեսակների են լինում ռեսուրսները, և ինչպես են վարվում դրանց հետ:
Ողջույն, այսօր դու կիմանաս գործողությունների պլանավորման հիմնական մոտեցումները:
Ողջույն, այսօր դու կիմանաս համագործակցության կառավարման մոտեցումները և սկզբունքները:
Ողջույն, այսօր դու կիմանաս տվյալների հավաքագրման երկու մեթոդների (հարցում և հարցազրույց) մասին, դրանց իրականացման հիմնական մոտեցումները և գործողությունները:
Ողջույն, այսօր դու կիմանաս վիճակագրական վերլուծության էությունը և հիմնական մոտեցումները, մասնավորապես՝ նկարագրական վերլուծությունը:
Այսօր դու կիիմանա նախագծի և հետազոտության հաշվետվություններ կազմելու հիմնական սկզբունքները:
Դաս 1. Մարդու էությունը
Դաս 2. Մարդը և բնությունը
Դաս 3․ Մարդը և հասարակությունը
Դաս 4․ Արժեքներ․ ներածություն
Դաս 5․ Ազատություն
Դաս 6. Սոցիալական ազատություն
Դաս 7. Պատասխանատվություն
Դաս 8․ Պատասխանատվություն (մաս 2)
Դաս 9․ Ֆինանսական պատասխանատվություն
Դաս 10. Պատասխանատվություն
Դաս 11. Հանդուրժողականություն
Դաս 12․ Հոգատարություն
Դաս 13․ Վստահություն
Դաս 14․ Տոկունություն
Դաս 15․ Արդարություն
Դաս 16․ Արդար որոշումների կայացում
Դաս 17․ Բարեվարքություն
Դաս 18․ Առաջնորդություն
Դաս 19․ Ուժ և իշխանություն
Դաս 20․ Կոռուպցիա (մաս 1)
Դաս 21․ Կոռուպցիա (մաս 2)
Դաս 22․ Իրավունք և պարտականություն
Դաս 23․ Ի՞նչ են մարդու իրավունքները․
Դաս 24․ Մարդու իրավունքների պատմություն
Դաս 25․ Մարդու իրավունքների սերունդներ
Դաս 26․ Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներ․ Մաս 1.pdf
Դաս 27․ Քաղաքական իրավունք.pdf
Դաս 28. Տնտեսական իրավունքներ
Դաս 29․ Սոցիալական իրավունքներ
Դաս 31. Երեխայի իրավունքներ
Դաս 32. Կանանց իրավունքներ
Դաս 33. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ
Դաս 34. Այլ խոցելի խմբերի իրավունքներ
Դաս 35. Ժողովրդավարության պատմություն
Դաս 36. Ժողովրդավարական հասարակություն
Դաս 37․ Օրենքի գերակայություն
Դաս 38. Քաղաքացիություն
Դաս 39․ Որոշումների կայացման եղանակներ։Քվեարկություն
Դաս 40. Ժողովրդավարական ընտրություններ
Դաս 41․ Պետություն, պետական իշխանություն
Դաս 42. Օրենսդիր իշխանություն
Դաս 43․ Գործադիր իշխանություն
Դաս 44. Դատական իշխանություն
Դաս 45․ Տեղական ինքնակառավարում.pdf
Դաս 46. Հանրային բարիք
Դաս 47. Մեդիագրագիտություն․ Լուրը, լրագրությունն ու հասարակությունը
Դաս 48․ «Պահապան շները» լրագրության մեջ․ Արմեն Սարգսյան
Դաս 49․ Ինչպե՞ս վերլուծել տեղեկությունները
Դաս 2. Տնտեսագիտության առաջին քայլեր
Դաս 51. Մակրոտնտեսական ցուցանիշներ
Դաս 51․ Անձնական բյուջեի կառավարում
Դաս 53․ Խնայողություն
Դաս 54. Պարտք
Դաս 55․ Ֆինանսական որոշումների կայացում
Դաս 57․ Ֆինանսական ծուղակներ
Հետազոտության գաղափար և հետազոտական հարց
Հետազոտության աղբյուրների ուսումնասիրում
Ակադեմիական ազնվություն
Հետազոտության դիզայն և մեթոդաբանություն
Ընտրանքի ձևավորում. Արթուր Փոքրիկյան
Ռեսուրսների պլանավորում
Գործողությունների պլանավորում. Արթուր Փոքրիկյան
Համագործակցություն
Տվյալների հավաքագրում․ հարցազրույց և հարցում
Վերլուծություն և արդյունքների ամփոփում
Հաշվետվության կազմում և արդյունքների ներկայացում